«Մենք կարող ենք քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստանի սահման դադարեցնելու հարցը։ Սա նրանց անվտանգության շահն է: Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ համար ՈՒկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ։ Եվ մենք միակ երկիրը չենք, որը դա ասում է։ Ես կարող եմ անվանել ՆԱՏՕ-ի ևս չորս երկիր, որոնք կհաստատեն դա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ Նա կոչ է արել Կիևին չհրաժարվել Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններից և մասնակցել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք հանդիպմանը:               
 

Ինչպես ծեծվել Վանաձորում

Ինչպես ծեծվել Վանաձորում
05.10.2016 | 23:03

«Հայկական վերածնունդ» կուսակցության՝ Վանաձորի քաղաքապետի թեկնածու Արկադի Փելեշյանի ձեռքով ծեծված Ավետարանական եկեղեցու հովիվ, 66-ամյա Ռաֆայել Գրիգորյանը դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել «Դիլիջան» ԲԿ-ում: Նա ասել է, որ ծեծից հետո երկու հիվանդանոցներում բուժում է ընդունել, բժիշկներն ասել են, որ պետք է պառկի ամբողջական հետազոտության համար, սակայն ինքը ստորագրությամբ հրաժարվել է ստացիոնար բուժօգնությունից: «Բժիշկն ասաց, եթե պառկեմ, ավելի հստակ բաներ կպարզեն, բայց ես հոգեպես շատ ընկճված էի, չէի կարող հիվանդանոցում մնալ, ասացի ճնշումս իջեցրեք, գնամ: Մի քիչ պառկեցրին, բուժեցին, հետո ուղարկեցին 2-րդ հիվանդանոց՝ նյարդաբանի մոտ»,- պատմել է վերապատվելին:

«Առաջին օրը գլուխս ամբողջովին կարմրած էր, մենակ գլխիս էր խփում՝ հայհոյելով ասում էր՝ դու չես ապրելու: Հարվածում էր, սպառնում ու հայհոյում: Չէի հասկանում, թե ինքը ինչ է ուզում: Այսօր ուղարկել են Դիլիջան հետազոտման, ասել են, որ գլխուղեղի լուրջ վնասվածքներ չունես ներքին, բայց ես ամբողջ գիշեր գլխացավից չեմ քնել: Մի քանի հարվածից հետո ոնց որ միտքս անջատվեր: Ընդհատում էր, հայհոյանքներ, սպառնալիքներ տալիս, նորից խփում: Ինքը շատ խմած էր»,- պատմեց վերապատվելին՝ շարունակելով. «Երեկոյան 21-ին մոտ, դուռը բացվեց, ներկայացավ Արկադին, խաչակնքեց ու ասեց առանձին ուզում եմ զրուցել, դուրս եկա, տեսա 10-15 տղաներ են:

Ասաց՝ իրենք էլ են հավատացյալներ, բայց ուզում եմ երկուսով խոսենք, սենյակում առանձնացանք մի տղա էլ մտավ, դուռը փակեց, ու սկսվեց ամեն ինչը»:
Ոստիկանությունը առգրավվել է եկեղեցու տեսախցիկները, որոնք ֆիքսել են Փելեշյանի 15- հոգանոց խմբի մուտքը եկեղեցի, գոռգոռոցներն ու հայհոյանքները: Ըստ Գրիգորյանի՝ կան բազմաթիվ վկաներ, ընտանիքի անդամների աչքի առաջ են իրեն ծեծել և թույլ չեն տվել միջամտել: Ռաֆայել Գրիգորյանի խոսքով՝ փեսան ու աղջիկն են առաջինն օգնության հասել՝ մինչ ոստիկանների գալը, ոստիկանների գալուց հետո էլ տեղափոխվել է հիվանդանոց: «Անընդհատ սպառնում էր, ասում էր՝ չես ապրելու»,- պատմեց Գրիգորյանը:


ՀՎԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը կարծում է, որ ընդամենը քաշքշոց է եղել, իսկ Փելեշյանի բերման ենթարկվելուց հետո Բիշարյանը հայտարարեց, որ Ռաֆայել Գրիգորյանը ընտրակաշառք է բաժանել: «Դա կատարյալ զրպարտություն է, և տիկին Բիշարյանը պետք է արտահայտությունների մեջ զգուշավորության ու պատասխանատվության զգացողություն ունենա, որից զուրկ է, ափսոս: Ոստիկանությունում բողոք կա, Քննչական կոմիտեն զբաղվում է, կպարզվի ամեն բան: Բացարձակ որևէ քաղաքական կուսակցության օգտին քարոզչություն չի եղել եկեղեցում: ՈՒղղակի ընտրությունից մեկ օր առաջ բերել էին իր գովազդով օրացույցներ, որ շաբաթ օրը բաժանենք, ես ասել եմ, որ եկեղեցում քաղաքական քարոզչությունն արգելված է: Հեղինե Բիշարյանը օրինաց երկիր կառուցելու փոխարեն անօրինությունների հովանավորուհի է դարձել»,- հակադարձեց հոգևոր հովիվը:

Դիտվել է՝ 1159

Մեկնաբանություններ